Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է14 հունվարի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր նախկին մարզիկի` Հենրիխ Մխիթարյանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում»: Յուրգեն Կլոպը մարզում էր «Բորուսիան», երբ Մխիթարյանը խաղում էր այդ ակումբի կազմում: «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մխիթարյանը սկսել են ավելի լավ խաղալ, ընտելացել են իրար: Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստի հմտություններ ունի` նա լավ է ավարտին հասցնում գրոհները, շատ աշխատասեր է: Մխիթարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում` նա, անկասկած, համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,-ասել է Կլոպը, գրում է sports.ru-ն: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին: Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (3:1) ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի գոլերը հայտնվել են «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա |