Armenia-ն փոխել է Վորոնեժ-Երևան թռիչքների չվացուցակը

Armenia-ն փոխել է Վորոնեժ-Երևան թռիչքների չվացուցակը

PanARMENIAN.Net - Armenia ավիաընկերությունը որոշել է փոխել Վորոնեժ-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքների չվացուցակը: Փոփոխությունը կգործի 2017-ի հունվարի 13-ից մինչև մարտի 17-ը, հայտնում է Վորոնեժի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Ինքնաթիռը Վորոնեժից կմեկնի Երևանի ժամանակով 11:00-ին, իսկ Երևան կժամանի 13:10-ին: Հակառակ ուղղությամբ ինքնաթիռը կմեկնի 7:50, իսկ կժամանի 9:00-ին:

Նախկինում չվերթներն իրականացվում էին երեկոյան ժամերին:

Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին իրականացրել է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը, որի ավիատոմսերի արժեքը մեկ ուղղության համար սկսվում է 49 եվրոյից (մոտ 25.000 դրամ), տեղեկացնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:Չվերթերն իրականացվում են շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ: Չվերթի տևողությունն է 2 ժամ 10 րոպե:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---