Սանկտ Պետերբուրգում կկայանա ժամանակակից հայկական կինոյի առաջին փառատոնը

Սանկտ Պետերբուրգում կկայանա ժամանակակից հայկական կինոյի առաջին փառատոնը

PanARMENIAN.Net - Հունվարի 17-20-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ժամանակակից հայկական կինոյի առաջին փառատոնը: Փառատոնի շրջանակներում կներկայացվի Հայաստանում նկարահանված 4 ֆիլմ, որոնք հիմնականում չեն ցուցադրվել Ռուսաստանում:

Փառատոնը մեկնարկում է հունվարի 17-ին Ալեքսանդրյան թատրոնի Նոր բեմում Մարի Սահակյանի «Դա ես չեմ» ֆիլմի ցուցադրությամբ, որի գլխավոր դերակատարն է Եվգենի Ցիգանովը: Հունվարի 18-ին տեղի կունենա ռեժիսոր Արամ Շաhբազյանի «Փրկության քարտեզ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ականատեսներ, անօթևան հայ երեխանների և կանանց ապաստանների հիմանդիրներ՝ եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի և մարդասիրական առաքելության մասին։

Հունվարի 19-ին կցուցադրվի «Հանի-մանի» ֆիլմը, որի ռեժիսորներն են Արսեն Աղաջանյանը, Սուրեն Շահվերդյանն ու Արտեմ Բաղդասարյանը: Գլխավոր դերերում են Տիգրան Այդինյանը, Տիգրան Բաղինյանը:

Հունվարի 20-ին կցուցադրվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Որոգայթը», որտեղ գլխավոր դերերը կատարել են Հարություն Մովսիսյանը, Արթուր Դարբինյանը, Սոս Ջանիբեկյանը:

Փառատոնն անցնում է «Մշակույթ և ապագա» հիմնադրամի, Ռուս-հայկական մշակութային կենտրոնի, Սանկտ Պետերբուրգի Հայկական համայնքի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---