Մոսուլի ռմբակոծության ժամանակ 30 խաղաղ բնակիչ է զոհվել14 հունվարի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլի մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել քաղաքի Ալ Ջադիլա ռմբակոծության ժամանակ, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այդ մասին հայտնել է Reuters-ը ականատեսի վրա հղումով: Ըստ վկաների, առնվազն 3 հրթիռ է արձակվել հունվարի 12-ին: Թիրախը, հավանաբար, եղել է ԻՊ պարագլուխներից մեկի` Հարբի Աբդել Քվադերի տունը: Նա շենքում չի եղել, սակայն հարազատներից ոմանք զոհվել են: Գործակալությունը նշել է, որ այս հաղորդագրությունը պաշտոնական հաստատում չի ստացել: Հայտնի չէ, թե ով է հասցրել հարվածը` Իրաքի ՌՕՈւ-ն թե միջազգային կոալիցիան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի հատուկ նշանակության ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան մասը արևմտյանին կապող երկրորդ կամուրջը: Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» |