ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշելու է Վիկտոր Համբարձումյանի եւ Վիլյամ Սարոյանի 100-ամյակը

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը հայտնում է, որ խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի, ում գիտական նվաճումները կանխորոշել են անցած հարյուրամյակի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, եւ քսաներորդ դարի նշանավոր գրող Վիլիամ Սարոյանի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ. հոբելյանների պատվավոր օրացույցում: Այդ կապակցությամբ 2008թ. ընթացքում նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո պաշտոնական միջոցառումների անցկացում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Նշենք, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը հանդիսանում է Բյուրականի հռչակավոր աստղադիտարանի հիմադիրն ու աստղաֆիզիկայում եզակի հայտնագործությունների հեղնիակ: Գրող Վիլյամ Սարոյանը հանդիսանում է ամերիկյան ժամանակակից գրականության դասականներից է:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---