ՌԴ-ում ԵՏՄ երկրներից ներգաղթյալներին կարող են զրկել պարտադիր բուժապահովագրությունից

ՌԴ-ում ԵՏՄ երկրներից ներգաղթյալներին կարող են զրկել պարտադիր բուժապահովագրությունից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի առողջապահության նախարարությունը միջոցներ տնտեսելու նպատակով մտադիր է «ազատել» բուժապահովագրության համակարգը «ավելորդ» մարդկանցից: Բուժապահովագրությունից կարող են զրկվել զինծառայողները, չաշխատողները, ԵՏՄ երկրներից ներգաղթածների կանայք և երեխաները:

ՌԴ առողջապահության փոխնախարար Դմիտրի Կոստեննիկովը համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է աշխատանքի, ԱԳ, ֆինանսների և այլ նախարարություններին, հայտնում է Ura.ru-ն:

Այժմ օրինագիծ է մշակվում, ըստ որի առանց հարգելի պատճառի չաշխատող քաղաքացիները ստիպված կլինեն հարկ վճարել բժշկական ենթակառուցվածքներից օգտվելու համար:

Առաջարկվում է ապահովագրությունից զրկել նաև ԵՏՄ երկրներից ներգաղթածներին, որոնք աշխատում են առանց պաշտոնական պայմանագրի: Դրա համար հարկ կլինի փոփոխություններ կատարել ԵՏՄ պայմանագրում, որտեղ ասվում է, որ ԵՏՄ երկրներից ՌԴ ներգաղթյալները բուժօգնությունից օգտվելու նույն իրավունքներն ունեն, ինչ ՌԴ քաղաքացիները:

ՌԴ առողջապահության նախարարությունը նշում է, որ շատ երկրներում ուղղակի բացակայում է բուժապահովագրությունը, ուստի հավասարությունը խախտված է:

Ավելի վաղ Մոսկվայի իշխանություններն առաջարկել էին բուժապահովագրություն տրամադրել միայն այն ռուսաստանցիներին, որոնք 3 տարին մեկ պարտադիր բուժզննման են ենթարկվում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---