Կարեն Խաչանովն անցել է Australian Open-ի երկրորդ շրջան

Կարեն Խաչանովն անցել է Australian Open-ի երկրորդ շրջան

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի թենիսի բաց առաջնության երկրորդ շրջան: Առաջնությունն առաջինն է Մեծ սաղավարտի մրցաշարերի թվում, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 37.5 մլն դոլար:

Առաջին շրջանում նա հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյին 6:4, 3:6, 7:6 (11:9), 6:3, գրում է ՏԱՍՍ-ը: Հաջորդ շրջանում Խաչանովը կհանդիպի ֆրանսիացի Պիեռ Յուգ Էրբերի և ամերիկացի Ջեկ Սոքի հանդիպման հաղթողի հետ:

2016-ի հոկտեմբերի սկզբին Խաչանովը հաղթեց չինական Չենդու քաղաքում տեղի ունեցած մրցաշարում: Խաչանովի համար այդ տիտղոսն առաջինն էր կարիերայում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մրցումներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---