Առաջիկա տարիներին աշխարհում առաջին տրիլիոնատերը կհայտնվի

Առաջիկա տարիներին աշխարհում առաջին տրիլիոնատերը կհայտնվի

PanARMENIAN.Net - 25 տարվա ընթացքում աշխարհում բարիքների բաշխման գլոբալ անհավասարության ֆոնին առաջին տրիլիոնատերը կհայտնվի: Այդ մասին ասվում է Աղքատության դեմ պայքարող կազմակերպությունների միջազգային միավորման` Oxfam-ի զեկույցում:

Ըստ կազմակերպության, այժմ բնակչության 1 տոկոսն ավելի մեծ հարստություն ունի, քան մնացած 99 տոկոսը: Հարկերից խուսափումը անհավասարության խորացմանը նպաստող տարրերից մեկն է: Կորպորացիաների կողմից հարկերից խուսափելու հետևանքով զարգացող երկրների կորուստները տարեկան հասնում են մոտ 100 մլրդ դոլարի:

Առաջիկա 20 տարում աշխարհի 500 հարուստ իր ժառանգներին 2,1 տրիլիոն դոլար կթողնի,ինչը Հնդկաստանի ՀՆԱ-ից ավելի է:

Մինչդեռ 1988-2011թթ. մոլորակի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի եկամուտներն աճել են ընդամենը $65 դոլարով մեկ մարդու հաշվարկով, մինչդեռ «ունևորներինը»` 1 տոկոսով` կազմելով $11800, ինչն ավելի է 182 անգամ:

Ընկերության գլխավոր տնօրենը, որի բաժնետոմսերը ներառված են բրիտանական ֆոնդային բորսայի FTSE-100 վարկանիշում, վաստակում է նույնքան, որքան 10.000 բանվոր Բանգլադեշում:

Վերջին 30 տարում ԱՄՆ բնակչության կեսի վաստակը չի ավելացել, մինչդեռ ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 300 տոկոսով:

Ըստ հետազոտողների աշխահի ամենահարուստ մարդկանց 8-ում են` Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Inditex հոլդինգի հիմնադիր, որը միավորում է Zara, Pull&Bear, Massimo Dutti ապրանքանիշերը, իսպանացի Ամանսիո Օրտեգան, Berkshire Hathaway-ի 86-ամյա գլխավոր տնօրեն Ուորրեն Բաֆեթը, Amazon.com-ի 52-ամյա ղեկավար Ջեֆ Բեզոսը, Grupo Карсо-ի հիմնադիր Կառլոս Սլիմ Հելուն, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Oracle-ի հիմնադիր 72-ամյա Լարրի Էլիսոնը, Bloomberg LP-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Մայքլ Բլումբերգը:

Ընթերցեք նաև. Oxfam. Հարուստների և աղքատների միջև խզումն աշխարհում ռեկորդային է դարձել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---