Բաքուն նոտա է հղել ՌԴ-ին` Սոչիի ՈւՀԱ փառատոնին ԼՂՀ-ից թիմեր հրավիրելու համար

Բաքուն նոտա է հղել ՌԴ-ին` Սոչիի ՈւՀԱ փառատոնին ԼՂՀ-ից թիմեր հրավիրելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին` պահանջելով պարզաբանումներ տալ Սոչիի ՈւՀԱ 28-րդ միջազգային փառատոնին ԼՂՀ-ից 2 թիմի մասնակցության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Հաջիևի, Բաքուն դիմել է Մոսկվային` «խնդրելով օգտագործել իր ազդեցությունը` պարզություն մտցնելու համար» ԼՂՀ թիմերի մասնակցության հարցում:

Ավելի վաղ, հունվարի 13-ին, Ադրբեջանի ԱԳՆ-վ դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ`«բողոք հայտնելով ԼՂՀ-ից «Աղ ու հացով» և DeleYaman թիմերի մասնակցության դեմ Սոչիի փառատոնին»: Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը Սոչիում «ԿիՎիՆ» փառատոնում Ստեփանակերտի թիմերի մասնակցությանը ոչ ադեկվատ է:

ՈւՀԱ հաղորդավար և ՈւՀԱ միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովն իր հերթին հայտարարել էր, որ ԼՂՀ-ից թիմեր չեն մասնակցել Սոչիի փառատոնին: Նա նշել էր, որ մասնակցության հրավերներն ավտոմատ կերպով են տարածվում ՈւՀԱ կայքում գրանցված բոլոր օգտատերերին:

«ԿիՎիՆ-2017» Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային հերթական փառատոնը սկսվել է հունվարի 10-ին և կավարտվի հունվարի 23-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---