Թուրքիայում հայկական Սբ Գևորգ վանական համալիրն անմխիթար վիճակում է

Թուրքիայում հայկական Սբ Գևորգ վանական համալիրն անմխիթար վիճակում է

PanARMENIAN.Net - Էլազըղում (պատմական Խարբերդ) գտնվող հայկական Սբ Գևորգ վանական համալիրը անմխիթար վիճակում է:

Համալիրի բոլոր կառույցներն ավերվել են: Ներկայումս կանգուն է միայն մի կիսավեր եկեղեցի, որի սյուները ճաքել են, իսկ կառույցի ներսում նույնպես ավիրակներ են,Evrensel.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

6-րդ դարի այս վանական համալիրը նախկինում ունեցել է իր եկեղեցին, բաղնիքը, որբանոցը, գերեզմանատունը: Այն զբաղեցրել է գյուղի վերին հատվածում գտնվող բավական ընդարձակ մի տարածք: Սուրբ Գևորգ համալիրն իր կառուցման օրից հարյուրավոր սաներ է ունեցել: Իսկ Հայոց ցեղասպանությունից հետո երկար ժամանակ ապաստան է տվել այստեղ եկող գաղթականների անվերջ հոսքին:

«Միություն և առաջադիմություն» (İttihat ve Terakki) կուսակցության ժամանակաշրջանում վանական համալիրը հանձնվել է Բիթլիսից եկած զինվոր Սադըք Էքրեմին: Էքրեմն ու իր զինվորները անխնա փորփրել են համալիրի տարածքը՝ գանձեր գտնելու հույսով: Տեղացիների խոսքով՝ վանական համալիրը տարբեր ժամանակներում պարբերաբար ենթարկվել է գանձախույզների հարձակումներին, ինչի հետևանքով ավերվել է:

Գյուղի բնակիչների վկայությամբ՝ մինչև 1990-ական թվականները եկեղեցու պատերին եղել են հսկա խաչեր և մի ձիավորի պատկեր, որոնք այնուհետև անհայտ անձանց կողմից առանց պատճառի քանդվել, ոչնչացվել են:

Թուրքիայի շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամը (ÇEKÜL) շուրջ 35 տարի առաջ վանական համալիրի պահպանման հայտ է ներկայացրել: Դրանից հետո Էլազըղի քաղաքապետարանն ու Հնագիտության ու էթնոգրաֆիյաի թանգարանը հաշվառման են առել համալիրի տարածքը:

Սակայն դրանից հետո հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրի պահպանման կամ վերականգնման ուղղությամբ որևէ աշխատաք չի կատարվել: Թերևս, կարելի է նշել միայն այն, որ համալիրից կանգուն մնացած միակ կառույցը՝ կիսավեր եկեղեցին ու նրան շրջապատող փոքրիկ հողակտորը, ցանկապատվել է փշալարերով ու այդպես էլ մոռացության մատնվել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---