5 տնտեսվարող է պատասխանատվության ենթարկվել՝ ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չանելու համար

5 տնտեսվարող է պատասխանատվության ենթարկվել՝ ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չանելու համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով, ուժեղացված աշխատակարգով շարունակվում են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները:

Նախորդ շաբաթ տնտեսվարող 5 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ կուտակված ձյան և սառույցի մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար: Հանձնարարվել է այս ուղղությամբ ևս շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համագործակցված շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

«Վերջին շաբաթվա ընթացքում նկատելի է, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացել են և դրանք պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում այլևս չմնան սառցապատ տարածքներ:

Վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին պետք է ամենօրյա հսկողության տակ պահեն համատիրությունների և համապատասխան ծառայությունների աշխատանքները, նաև արագ արձագանքեն մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերին», - ընդգծել է Մարգարյանը:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---