Ձերբակալվել է Ստամբուլի գիշերային ակումբում կրակ բացած ահաբեկիչը

Ձերբակալվել է Ստամբուլի գիշերային ակումբում կրակ բացած ահաբեկիչը

PanARMENIAN.Net - Թուրքիայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովին, որը կրակ էր բացել Ստամբուլի գիշերային ակումբում Ամանորի գիշերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին NTV-ի վրա հղումով:

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, ահաբեկչին ձերբակալել են Ստամբուլի Էսենյուրտ թաղամասում հունվարի 16-ի երեկոյան:

Ինքնաձիգով զինված ահաբեկիչն Ամանորի գիշերը գրոհել է Ստամբուլի Retina գիշերային ակումբը, որտեղ մոտ 700 այցելու է եղել: Ոճրագործին զոհ է գնացել 39 մարդ, ևս 69-ը ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ և վնասվածքներ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---