Վարչապետը Մոսկվայում Մեդվեդևի հետ կքննարկի հայ-ռուսական գործակցության օրակարգը

Վարչապետը Մոսկվայում Մեդվեդևի հետ կքննարկի հայ-ռուսական գործակցության օրակարգը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:

ՀՀ և ՌԴ վարչապետները կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր` ուղղված ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը տարբեր ոլորտներում:

Վարչապետների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերիին: Բելառուս աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 27-ին Բելառուսի մայրաքաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հաջորդել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---