Ցեղասպանություն բառի համար Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել դատախազություն

Ցեղասպանություն բառի համար Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել դատախազություն

PanARMENIAN.Net - Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության (ՄՄԿ-BBP) Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացրել դատախազություն։ Թուրքական Beyaz Gazetesi թերթին հղումով Ermenihaber.am-ը հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցում Քյորօղլուն Փայլանին մեղադրել է ժողովրդի մեջ քեն և թշնամանք սերմանելու համար։

Թուրք պատգամավորի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար: Նա պնդել է, որ ցեղասպանության խնդիրը վիճարկելի հարց է.

«Մեր պետությունը բացել է այս թեմայի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը՝ ներկայացնելով դրանք ամբողջ աշխարհի դատին», - ասել է Քյոռօղլուն:

Նրա դիտարկմամբ՝ հայ պատգամավորն իր հայտարարությամբ հանցանք է գործել՝ թաքնվելով պատգամավորական անձեռնամխելիության ետևում:

Քյոռօղլուն պնդել է, թե իբր Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր հայերն ու մյուս տեղաբնիկները ապրել են խաղաղ ու համերաշխ:

Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Կարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է... Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»: Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---