Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման ահաբեկչական վարկածը բացառվել է

Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման ահաբեկչական վարկածը բացառվել է

PanARMENIAN.Net - Բիշքեկի մոտ թուրքական Boeing 747 բեռնատար ինքնաթիռի կործանման ահաբեկչական վարկածը բացառվել է: Ըստ Ղրղզստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետ Բակիտ Սեիտովի, պայթուցիկ նյութեր վթարի վայրում չեն հայտնաբերվել, հայտնում է Ինտերֆաքսը:

«Ոչ մի պայթուցիկ նյութ վթարված ինքնաթիռում չի հայտնաբերվել: Ըստ մեր տվյալների, մենք բացառում ենք ահաբեկչության վարկածը»,-ասել է Սեիտովը:

Հունվարի 16-ին Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Մուհամմեդկալի Աբուլղազիևը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, ինքնաթիռը վթարվել է անձնակազմի մեղքով: «Անձնակազմը արդեն 4 ամիս է կատարում էր Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ չվերթեը և փորձ ուներ»,-ասել է նա և նշել, որ «վթարի պատճառների վերաբերյալ վերջնական վարկածի մասին հնարավոր կլինի խոսել միայն համապատասխան փորձաքննությունից հետո»:

Ըստ վերջին տվյալների, Բիշքեկի մոտ թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը: Հունվարի 17-ին հայտնաբերվել է 38 զոհվածի դի:

Ըստ գործակալության զրուցակցի, մինչ այդ հայտարարվել էր 37 զոհի մասին: Հայտնաբերվել է անձնակազմի 4-րդ անդամի մարմինը: Զոհերի թվում 15 երեխա կա`1-11 տարեկան, ինչպես նաև 4-ամսական մեկ աղջիկ:

Տուժածների թվում 16 մարդ կա, 13 մարդ հոսպիտալացվել է, 3-ն` ամբուլատոր բուժում է ստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---