ՍԱՊԾ-ն կայցելի հացի, մսի, զովացուցիչների շուկաներ և ջերմոցներ

ՍԱՊԾ-ն կայցելի հացի, մսի, զովացուցիչների շուկաներ և ջերմոցներ

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները կայցելեն հացի, մսի, զովացուցիչ ըմպելիքների շուկաներ և ջերմոցային տնտեսություններ: Այս մասին նշվել է ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ կառույցի ղեկավար Իշխան Կարապետյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները: Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են, թե ինչ վերահսկողական գործողություններ են իրականացվում այս փուլում, ինչպիսին են արդյունքները, նաև՝ սննդի շղթայի օպերտորների՝ ՍԱՊԾ գրանցամատյանում հաշվառելու աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տոնական օրերին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: «Ձեր աշխատանքում ակնկալում եմ որակական փոփոխություններ, մասնավորապես՝ համակարգային խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումներ, հետադարձ կապ տնտեսավարողների հետ»,- նշել է ՍԱՊԾ պետը և առաջարկել այս տրամաբանությամբ շարունակել ներկայումս հանրապետության ամբողջ տարածքում իրականացվող վերահսկողությունը հացի և զովացուցիչ ընպելիքների շուկաներում: Իշխան Կարապետյանը, որպես առաջնահերթ խնդիր, կարևոր է համարել, որ մարզերում հայտնաբերվեն ու հաշվառվեն սննդամթերքի հիմնական մատակարարները՝ նրանց գործունեության ու պահեստային տարածքների վրա սահմանելով խիստ հսկողություն և բացառելով հնարավոր ժամկետանց սննդամթերքի մուտքն իրացման ցանց:

Ծառայության պետը խորհրդակցության արդյունքում անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերին հանձնարարել է մարզերում ևս, կենտրոնների մասնագետների հետ համատեղ, մսի շուկայում և ջերմոցային տնտեսություններում այցեր կատարել, գնահատել իրավիճակը և ձեռնարկել դրանք բարելավելուն ուղղված քայլեր:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հունվարի 17-ին հայտնել է, որ Գումի շուկայի մսի վաճառակետերի վերակազմակերպումը սկսվել է: Նա նշել է, որ վերջին 2 ամսում 8 հանդիպում են ունեցել Խորենացի փողոցում մսամթերքի իրացման համար պատասխանատու անձանց հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---