Անկարան ցանկանում է բացառել «ցեղասպանություն» տերմինի կիրառումը 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ27 հուլիսի 2007 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այսպես կոչված «գաղտնի օրենքի» նպատակն է «ցեղասպանություն» տերմինի բացարձակ բացառումը 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, ոչ մի այլ բան այդ օրենքում չկա: «Հասկացությունների փոփոխումը տվյալ դեպքում չի վերաբերում հարցի էությանն ու Թուրքիայի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ընդգծել է Ռուստամյանը:Իր հերթին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշել է, որ Էրդողանը ոչ մի նոր բան չի ասել: «Ինչ տարբերություն` ինչպես անվանել, էությունը դրանից չի փոխվում: Ընդհանրապես, լուրջ ակադեմիական մակարդակներում անկրթություն է համարվում Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելը: Դա պատմական փաստ է, ինչպես էլ Անկարան փորձի այն ներկայացնել: Թուրքիայի վարչապետի հայտարարությունը բացառապես ներքին օգտագործման համար է»,- ասել է Դեմոյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 3-ին գաղտնի օրենք է ստորագրել (N 2007-18), որով արգելվում է օգրագործել «sozde» բառը («ենթադրվող», «այսպես կոչված»- թուր.) Հայոց ցեղասպանության նկատմամբ: Էրդողանի օրենքի համաձայն, այսուհետ Հայոց ցեղասպանությունը պաշտոնական փաստաթղթերում եւ հասարակությանը պետք է ներկայացվի որպես «1915 թվականի իրադարձություններ» կամ «հայկական պնդումներ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |