Արամ Մանուկյանի կալանավորումը երկարացվել է ևս 2 ամսով17 հունվարի 2017 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 17-ին ևս երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը: Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի համար սպասելի էր դատարանի որոշումը: Հենց այդ կանխորոշված ելքից ելնելով էլ Մանուկյանը չէր ներկայացել դատարան: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արամ Մանուկյանին մինչ վճռի հրապարակումը տեսակցել էր պաշտպանը: «Ասաց գամ ի՞նչ անեմ: Ամեն անգամ նույն բանն է լինում: Հավատ չունի, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Բաղդասարյանը, մեջբերում է «Ա1+»-ը: Նա տեղեկացրել է, որ Մանուկյանի առողջական վիճակն էլ հիմա լավ է, առանց հենակների քայլում է: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |