Մխիթարյանը` բոլոր ժամանակների 100 «ամենաթանկ ֆուտբոլիստների» ցանկում

Մխիթարյանը` բոլոր ժամանակների 100 «ամենաթանկ ֆուտբոլիստների» ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներառվել է 100 ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում ըստ Goal.com-ի:

Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» կատարվել է €42 միլիոնով, որի արդյունքում Հենրիխը հայտնվել է բոլոր ժամանակների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշի 43-րդ տեղում:

Ցուցակը գլխավորում են Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ Մադրիդ»), Գարեթ Բեյլը («Տոտենհեմից» «Ռեալ Մադրիդ») և Փոլ Պոգբան («Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ»): Նրանց տրանսֆերները համապատասխանաբար կազմում են €94 մլն, €101 մլն և €110 մլն:

2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---