Որոնք են Հայաստանի խոշորագույն գործատուները

Որոնք են Հայաստանի խոշորագույն գործատուները

PanARMENIAN.Net - ՀՀ խոշորագույն գործատու կազմակերպությունների տասնյակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 7457 աշխատակցով, որոնց միջին ամսական աշխատավարձը 2016-ի նոյեմբերի դրությամբ կազմել է մոտ 210.000 դրամ: Այս մասին տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան:

2-րդ խոշորագույն գործատու ընկերությունը «Գազպրոմն» է՝ 6210 աշխատող՝ մոտ 265.000 դրամ աշխատավարձով, 3-րդը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 3451 աշխատակից՝ 406.500 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Խոշոր գործատուների տասնյակում են նաև «Հարավկովկասյան երկաթուղին» (3083 աշխատակից), «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» (3035 աշխատակից), «Ալեքս Գրիգը» (2990 աշխատակից), «Հայփոստը» (2978 աշխատակից), «Գրանդ քենդին» (2815 աշխատակից), «Երևանի պետական համալսարանը» (2741 աշխատակից) և «Արմենիա տելեֆոն կոմպանին» (2079 աշխատակից):

Ամենացածր ամսական աշխատավարձը ստանում են «Ալեքս Գրիգի» աշխատակիցները՝ միջինը մոտ 100.000 դրամ: Հաջորդը «Հայփոստն» է. այստեղ միջին աշխատավարձը մոտ 117.000 դրամ է:

Խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակը 2016-ին, ինչպես և 2015թ.-ին, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: «Զանգեզուրի ՊՄԿ»-ի փոխարեն առաջատարների շարքում է հայտնվել «Գրանդ Տոբակո»-ն: 3-րդ հորիզոնականում «Որոտան ՀԷԿ-ն» է: 4-րդ և 5-րդ հորիզոնականներում ՀԷՑ-ն ու «Ալեքս գրիգն» են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---