ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով: «Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանն ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:

«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինված ուժերի միջև օպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նիստերից հետո գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության գերակայությունները և դրանց զարգացման հեռանկարները՝ հատկապես միջազգային խաղաղապահ ջանքերին մասնակցության շրջանակներում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

2004 թվականից Հայաստանը տարբեր առաքելություններում ունի խաղաղապահ բրիդագներ, որոնք ամերիկյան, գերմանական, հունական ղեկավարության ներքո անվտանգությունն ապահովում են այնպիսի երկրներում, որտեղ խաղաղության հասատատումը խնդրահարույց է եղել:

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականցնում Հայաստանից 121 հոգանոց զորախումբը, Կոսովոյում՝ 35 հոգանոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---