Հետազոտություն. Արտասահմանում «Ավրորայի» մասին իրազեկվածները դրական եմ վերաբերվում նախաձեռնությանը

Հետազոտություն. Արտասահմանում «Ավրորայի» մասին իրազեկվածները դրական եմ վերաբերվում նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2016 թվականի հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է, թե որքանով է համաշխարհային լսարանը տեղյակ «Ավրորա» մրցանակի մասին:

Հետազոտությունն իրականացրել է New Place Consultancy ընկերությունը՝ Kantar Group-ի TNS Opinion միջազգային սոցիալական հետազոտությունների գործակալության խորհրդատվությամբ:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր լսել են «Ավրորա» մրցանակի մասին, մեծամասամբ դրական վերաբերմունք ունեն դրա նկատմամբ:

Դրական վերաբերմունքի պատճառների թվում նշվում է, որ մրցանակը մեծարման է արժանացնում այնպիսի մարդկանց, ում աշխատանքն այլապես չէր ճանաչվի, ինչպես նաև նպաստում է աշխարհում հայերի դրական կերպարի ձևավորմանը:

Հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է նաև, որ հարցմանը մասնակցած յոթ հայերից մեկը, իսկ օտարերկրացիների՝ քսանից մեկը տեղյակ է «Ավրորա» մրցանակի մասին:

Հանրային կարծիքի հետազոտությունն անդրադարձել է նաև աշխարհում Հայաստանի ու հայերի մասին իրազեկվածությանը: Արդյունքները ցույց են տալիս, որ համաշխարհային հանրությունը հիմնականում գիտի հայկական համայնքների, հայկական խոհանոցի և պատմության մասին:

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը և 100 LIVES նախաձեռնությունը։

«Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---