ԳԴՀ դատախազությունը կասկածում է թուրք իմամներին լրտեսության մեջ

ԳԴՀ դատախազությունը կասկածում է թուրք իմամներին լրտեսության մեջ

PanARMENIAN.Net - Գերմանիայում կասկածում են, որ Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության (DITIB) իմամներն Անկարային տեղեկություներ են փոխանցել ԳԴՀ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների մասին: Լրտեսության կասկածանքով հետաքննություն է սկսվել: Այդ տեղեկությունը հաստատել է գերատեսչության ներկայացուցիչը` հաստատելով Բունդեսթագի Կանաչների կուսակցությունից պատգամավոր Ֆոլկերա Բեկի խոսքերը, հայտնում է dw.com-ը:

Քննչական մարմինները կասկածում են, որ Գյուլենի կողմնակիցների մասին տեղեկությունները հաղորդելու կարգադրությունը տվել է Կրոնական գործերի պետական վարչությունը` Diyanet-ը, որը պատասխանատու է նաև Գերմանիայում գործող վերոնշյալ կազմակերպության համար:

ԳԴՀ ՆԳՆ պետքարտուղար Օլե Շրյոդերը Բունդեսթագում հայտարարել է, որ դաշնային շրջանները պետք է ստուգեն, արդյոք DITIB-ը կատարում է այդ կրոնական միության պահանջները: Ըստ նրա, Գերմանիայի կառավարությունը պետք է հետևի գործընթացին և համապատասխան եզրակցություններ անի: Մասնավորապես, հարկ կլինի ստուգել, արդյոք արդարացված է այն կարգավիճակը, որ ունեն իմամները:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:Անկարան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնում է ակնկալում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---