ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը ՀՀ-ինն է, բայց Բելառուսի պատճառով հարցը հետաձգվել է

ԱԳՆ.  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը ՀՀ-ինն է,  բայց Բելառուսի պատճառով հարցը հետաձգվել է

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովը ժամանակավոր պաշտոնակատար է, ռոտացիոն կարգով այդ տեղը Հայաստանինն է: Այս մասին հունվարի 19-ին կառավարությունում լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հասկանանք` ինչ է կատարվել: Ընդունվել է որոշում, համաձայն որի, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի և, բնական է, եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում՝ համաձայն ռուսական այբուբենի՝ առաջին պետությունը Հայաստանն է: Երևանում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, չեղավ կոնսենսուս և ժամանակ պահանջվեց որոշման համար», - ասել է Քոչարյանը, գրում է Aysor.am-ը:

«Հաջորդ հանդիպմանն էլ չի եղել Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել: Արդյունքում, հունվարի 1-ից նշանակվել է ոչ թե գլխավոր քարտուղար, այլ ընդամենը պաշտոնակատար և մոտակա գագաթնաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի», - նշել է նա:

Փոխարտգործնախարարը կրկնել է՝ այդ տեղը Հայաստանինն է:

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի քարտուղարությունը ստանձնելուն Շավարշ Քոչարյանը պատասխանել է` Ղազախստանը չի խոչընդոտել:

«Իսկ Բելառուսը խոչընդոտել է այնքանով, որ նախագահի չմասնակցության պատճառով գագաթաժողովին, հարցի լուծումը հետաձգվել է», - ասել է նա:

2017-ի հունվարի 1-ից հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերջնական ընտրությունը դեկտեմբերի 26-ին կրկին հետաձվեց մինչև 2017թ. ապրիլ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---