UNICEF. Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաների 40%-ը դպրոց չի հաճախում

UNICEF. Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաների 40%-ը դպրոց չի հաճախում

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՄԱՄՀ/ UNICEF) հրապարակած տվյալների համաձայն` Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաների 40%-ը դպրոց չի հաճախում: Ենթադրվում է, որ Թուրքիայում գտնվող սիրիացի անչափահաս փախստականների թիվն արդեն անցել է 1 միլիոնը:

Նշվում է նաև, որ Թուրքիան աշխարհում ամենաշատ անչափահաս փախստականներ ընդունած երկիրն է:

UNICEF-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել սիրիացի երեխաների համար դպրոցներ հաճախելու ուղղությամբ, սակայն եթե ջանքերը չկրկնապատկվեն, ապա հարյուր հազարավոր երեխաներ կարող են դառնալ «կորած սերունդ», Demokrathaber.org-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

UNICEF-ի տվյալներով մոտ 2 միլիոն երեխա էլ Սիրիայում է զրկված դպրոց հաճախելու հնարավորությունից` երկրի տարբեր հատվածներում շարունակվող ակտիվ բախումների պատճառով:

Փախստականների հարցով գործողությունների պլանը, որը համաձայնեցվել է 2015թ. նոյեմբերին ԵՄ-ի և Անկարայի կողմից, պահանջում է Թուրքիայից առավել արդյունավետ պաշտպանել իր սահմանները, որպեսզի դադարեցվի փախստականների չվերահսկվող հոսքը դեպի Եվրոպա: Դրա դիմաց Անկարան պետք է ստանա մոտ 6 մլրդ եվրո` իր տարածքում 2.7 մլն փախստականի անհրաժեշտ ամենով ապահովելու համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---