Ախալցխայում վաճառվում է նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը

Ախալցխայում վաճառվում է նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը

PanARMENIAN.Net - Ախալցխայում վաճառվում է հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի տունը: Տան սեփականատիրոջ խոսքով` տունը պահպանել է իր նախկին տեսքը և նա դիտմամբ այն չի վերանորոգել ժամանակակից ձևով, քանզի մտածում է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան գնել Վարդգես Սուրենյանցի տունը և կվերածեն այն թանգարանի:

Akhaltskha.net-ը գրում է, որ Վարդգես Սուրենյանցի տունն ունի հինգ միջին չափի սենյակ և տան հետևի մասում փոքրիկ պարտեզ: Տունը վաճառվում է 90.000 ԱՄՆ դոլարով:

2009 թվականի օգոստոսի 1-ին Ախալցխայում այս տան պատի վրա բացվեց հայ մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցին նվիրված հուշաքարը:

Նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը և հուշաքարի բացման արարողությունը կազմակերպել էր հայաստանցի գործարար, ծնունդով ախալցխացի Սոս Սահակյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---