Սիրիայի ընդդիմադիր քրդական միավորումը չի ընդունի Աստանայի հանդիպման արդյունքները

Սիրիայի ընդդիմադիր քրդական միավորումը չի ընդունի Աստանայի հանդիպման արդյունքները

PanARMENIAN.Net - «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորումը հավանություն չի տա Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին, քանի որ մասնակցության հրավեր չի ստացել: Այդ մասին հայտարարել է միավորման ներկայացուցիչ Թալալ Սելոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ժողուժերը» կազմված են առավելապես քրդական ջոկատներից, նաև արաբական, և մասնակցել են «Իսլամական պետության» դեմ գործողություններին: «Քանի որ մեզ չեն հրավիրել մասնակցելու այդ բանակցություններին, մենք չենք ճանաչում ոչ խորհրդաժողովը, ոչ էլ դրա արդյունքները»,-ասել է Սելոն:

Ըստ նրա, իրենց չհրավիրելու որոշման հեղինակները Թուրքիայի իշխանություններն են:

Նա նշել է, որ հրավեր չի ստացել նաև Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որին Թուրքիան համարում է ՔԱԿ կողմնակիցը:

Ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտարարել էին, որ Աստանա մեկնելու հրավեր է ստացել «Սիրիայի քրդական ազգային խորհուրդը»:

Սիրիայի ընդդիմության միասնական պատվիրակության և իշխանությունների բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա փետրվարի 23-ին: Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար:

Իրաքի ԱԳ նախարարն ավելի վաղ հորդորել էր հրավիրել հանդիպմանը ինչպես սիրիացի, այնպես էլ իրաքցի քրդերին:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում:Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---