Ադրբեջանը բանակցում է ՌԴ հետ նոր սպառազինություն գնելու շուրջ

Ադրբեջանը բանակցում է ՌԴ հետ նոր սպառազինություն գնելու շուրջ

PanARMENIAN.Net - Բաքուն բանակցում է Մոսկվայի հետ նոր սպառազինության առաքումների մասին և շահագրգռված է պաշտպանության նորագույն համակարգեր գնելու հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այո, մենք բանակցում ենք նոր գնումների շուրջ: Ձեզ լավ է հայտնի, թե որքան զարգացած է ՌԴ ռազմարդյունաբերությունը: Մենք շահագրգռված ենք ձեռք բերել հիմնականում ամենաարդիական պաշտպանական սպառազինություն, նոր մշակումներ: Դա վերաբերում է և ուղղաթիռներին, և պաշտպանական համակարգերին` ամբողջ համալիրին: Դա շարունակական գործընթաց է»,-նշել է նա:

Ըստ նրա, Ադրբեջանի և ՌԴ միջև նոր պայմանագրերի հեռանկարները սպառազինության ոլորտում «լավն են»:

«Հայտնի է, որ մինչ օրս մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքվել ՌԴ հետ սպառազինության ոլորտում, որոնց մեծ մասն արդեն իրականացվել է»,-ասել է Ալիևը:

Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանի ռազմական ներմուծման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեցող երկիրն է, այլև այդ երկրին զենք-զինամթերք վաճառող միակ խոշոր տերությունը: Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, ապրիլի 8-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Նա հավելել էր նաև, որ «եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր»:

Ընթերցեք նաև. Պատգամավոր. Ռուս-ադրբեջանական գործակցությունը շատ թանկ նստեց հայերի վրա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---