Զգուշացում Գյումրիում միս վաճառողներին՝ չընդունել և չիրացնել խախտումներով տեղափոխված միսը

Զգուշացում Գյումրիում միս վաճառողներին՝ չընդունել և չիրացնել խախտումներով տեղափոխված միսը

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էր հանդիպում Գյումրիի մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչների հետ:

Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը խոսել է ոլորտում մի շարք խնդիրների մասին՝ նշելով, որ դրանց կարգավորումը ոչ միայն օրենսդրության պահանջ է, այլև բխում է հենց իրենց՝ տնտեսավարողների, շահերից:

«Ծառայությունը կենդանական ծագման մթերքի շուկայում սկսել է լայնամասշտաբ միջոցառումներ, որոնցից անմասն չի կարող մնալ նաև Գյումրին»,- ասել է տեսչության պետը:

Նա զգուշացրել է չընդունել և չիրացնել առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված մսեղիքը, ևս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական հիգիենիկ և անվտանգության պահանջները՝ հորդորելով համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ:

Վերահսկող կառույցից հորդորել են անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչներին փորձաքննությունն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության հաստատած կարգի համապատասխան, շեղումների դեպքում անմիջապես տեղեկացնել ծառայությանը և չփորձաքննել անհայտ ծագման միսն ու մսամթերքը: Քննարկման ընթացքում տնտեսավարողների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տվել են սպառիչ պատասխաններ:

«Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող անձինք պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ: Յուրաքանչյուր աշխատակցի պարբերական բուժզննությունը և համապատասխան սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է»,- ասել է Մկրտչյանը:

Հունվարի 16-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հայտնել է, որ Երևանի Գումի շուկայի մսի վաճառակետերի վերակազմակերպումը սկսվել է:

Նա հավելելով, որ վերջին 2 ամսում 8 հանդիպում են ունեցել Խորենացի փողոցում մսամթերքի իրացման համար պատասխանատու անձանց հետո:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---