Գիտնականներ. Ցածր կալորիականություն ունեցող սնունդը երկարացնում է կյանքը

Գիտնականներ. Ցածր կալորիականություն ունեցող սնունդը երկարացնում է կյանքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները նոր ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ ցածր կալորիականություն ունեցող սննդակարգը երկարացնում է ռեզուս մակակ ցեղատեսակի կապիկների կյանքը և բարելավում կյանքի որակը` հետևաբար նույն կերպ պետք է ազդի մարդու վրա: Այդ մասին ասվում է Nature Communications ամսագրում տպագրված հոդվածում:

«Նախկինում մեր հետազոտությունների արդյունքները տարբերվում էին և դա կասկածի տակ էր դնում դրանք նաև մարդուն վերագրելը: Այժմ մենք գիտենք, թե ինչու էին մեր եզրակցությունները տարբերվում»,-ասել է Ռոզալին Անդերսոնն ԱՄՆ Վիսկոնսինի համալսարանից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Համարվում է, որ սննդակարգի կալորիականության նվազեցումը 30-40 տոկոսով, կարող է երկարացնել կյանքը: Դա բազմիցս են հաստատել մկների և առնետների վրա անցկացրած փորձերը, սակայն պրիմատների թեստավորումը բարդ էր նրանց երկարակյացության պատճառով` 2-3 տասնյակ տարի մակակների և շիմպանզեների դեպքում և 2-3 տարի` կրծողների:

Վերջին տարիներին հաջողվել է ընդամենը 2 այդպիսի փորձ անցկացնել. մեկը անցկացրել են Վիսկոնսինի Պրիմատների ուսումնասիրության ազգային կենտրոնի, իսկ երկրորդը` Դիքերսոնի ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները: Փորձերը հակառակ արդյունքները տվեցին:

Երկու խմբի գիտնականները միավորվեցին և համատեղ նոր հետազոտություն անցկացրեցին Ռոզալին Անդերսոնի և Ջուլի Մեթիսոնի ղեկավարությամբ` ուսումնասիրելով , թե ինչով են կերակրել ռեզուս մակակներին երկու դեպքում:

Գիտնականները նաև համատեղ վերլուծել են հին փորձերի արդյունքներն ու փորձել են ընդհանուր հայտարարի գալ: Պարզվեց, որ մեթոդաբանության հիմնական տարբերությունն այն էր, որ գիտնականները սկսել էին զրկել կապիկներին սննդից տարբեր տարիքում` Ծերացման ինստիտուտի գիտնականները դա անում էին վաղ տարիքից, իսկ Վիսկոնսինի համալսարանից նրանց գործընկերները` միայն մեծ հասակում, երբ կապիկներն արդեն 8 տարեկան էին:

Նախորդ դարի սկզբին մկների վրա անցկացված փորձերն, ըստ Մեթիսոնի և Անդերսոնի, ցույց են տվել, որ ռացիոնի սահմանափակումը կյանքի առաջին օրերից կրճատում է կյանքի տևողությունը, մինչդեռ, անցումը ցածր կալորիականության սննդակարգի արդեն հասուն տարիքում և տարեց ժամանակ, հակառակը, նպաստում է կյանքի տևողության երկարացմանը:

Երբ կենսաբանները հանեցին կայնքի 1-ին կամ 2-րդ տարվան վերաբերող տվյալները, եզրակցությունները համընկան` այն կապիկների կյանքի տևողությունը, ում սննդակարգը սահմանափակվել էր, ավելի երկար էին ապրում:

Այդ պրիմատների կյանքի տևողությունը միջինն աճում էր 2-4 տարով, իսկ որոշ պրիմատներ ապրել են 35-40 տարի, ինչը գրեթե 1.5 անգամ ավելի է, քան անազատության մեջ ռեզուս մակակների կյանքի տևողությունը:

Բացի այդ, ցածր կալորիականություն ունեցող սննդակարգը բարելավել է առողջական վիճակը` թույլ տալով ավելի ակտիվ կյանք վարել խորը ծերության տարիներին: Այդ ամենն, ըստ գիտնականների, մատնանշում է, որ կարելի է այդ նույն ռազմավարությունն օգտագործել մարդու կյանքը երկարացնելու համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---