Արցախը՝ Մադրիդի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Արցախը՝ Մադրիդի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվում է հունվարի 18-ից 22-ը տեղի ունեցող Իսպանիայի «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:

Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված է Արցախի Հանրապետության տաղավարը:

Ըստ ԼՂՀ պատվիրակության ղեկավար, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի, ցուցահանդեսը անցնում է բնականոն հունով, տաղավարի այցելուներին տրամադրվում է համապարփակ տեղեկատվություն ԼՂՀ զբոսաշրջային արդյունքի մասին թե՛ զբոսաշրջային գրականության, թե՛ տեղում տաղավարի աշխատակիցների միջոցով:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ԼՂՀ պատվիրակության աշխատանքներն արդյունավետ են գնահատվում:

Ցուցահանդեսում Արցախի մասնակցության կապակցությամբ Իսպանիայում Ադրբեջանի հանրապետության դեսպանությունը հերթական բողոքի գրությունն է ներկայացրել ցուցահանդեսի կազմակերպիչներին և այլ մարմիններին, իսկ այս օրերին Մադրիդում գտնվող Ադրբեջանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---