Սենեգալի զորքերը մտել են Գամբիա` «Ժողովրդավարությունը վերականգնելու»

Սենեգալի զորքերը մտել են Գամբիա` «Ժողովրդավարությունը վերականգնելու»

PanARMENIAN.Net - Սենեգալի բանակի ստորաբաժանումները հունվարի 19-ին մտել են Գամբիա: Այդ մասին հայտարարել է Սենեգալի զինված ուժերի մամուլի քարտուղար Աբդու Նդիայեն: Գործողության նպատակն է «ժողովրդավարության վերականգնումը»` ստիպել երկրի նախկին նախագահ Յայու Ջամեին զիջել իշխանությունը Ադամե Բարոուին, որն ընտրվել է նախագահի պաշտոնում:

Զինված գործողությանը մասնակցելու մասին հայտնել են նաև Նիգերիան և Գանան:

Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում է մոտ 7000 զինծառայող Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության երկրներից:

Հունվարի լույս 20-ի գիշերը Սենեգալը կասեցրել էր հարձակումը` «վերջին շանսը» տալու համար հակամարտության քաղաքական կարգավորման համար: Միավորման երկրները ժամանակ են տվել Ջամեին մինչև հունվարի 20-ի կեսօրը` իշխանությունից կամավոր հրաժարվելու համար:

Ենթադրվում է, որ Ջամեն չի կարողանա մնալ Գամբիայում, այլ պաշտոնապես ճանաչելով պարտությունը, կմեկնի Գվինեա: Ավելի վաղ Սենեգալի մայրաքաղաք Դաքարում` Գամբիայի դեսպանատանը տեղի է ունեցել Բարոուի երդմնակալությունը:

2016-ի դեկտեմբերի 1-ին տեղի են ունեցել Գամբիայի նախագահական ընտրությունները: Բարոուն ստացել է ձայների 45,5 տոկոսը, Ջամեն` 36,7 տոկոսը: Սակայն, Ջամեն հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները և փոխանցել իշխանությունը: Նա արտակարգ դրություն է հայտարարել երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---