Շարմազանով. Հունվարի 26-ի ԳՄ նիստից հետո պարզ կլինի՝ ով է գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը

Շարմազանով. Հունվարի 26-ի ԳՄ նիստից հետո պարզ կլինի՝ ով է գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին կկայանա ՀՀԿ Գերագույն մարմնի, ապա՝ խորհրդի նիստը: Գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցության ղեկավար մարմինը կհստակեցնի նախընտրական ցուցակների հարցը, խորհրդի նոր կազմը, նախընտրական շտաբի, քարոզչական աշխատանքների հետ կապված հարցեր և դրանք կներկայացնի խորհրդի քննարկմանը: Այս մասին հունվարի 19-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, թե դեռևս հստակ չէ, թե ով է գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը և ինչ սկզբունքով կկազմվի նախընտրական ցուցակը. բոլոր հարցերի պատասխանները կհնչեն խորհրդի հաջորդ նիստից հետո: «Առավոտը» հաղորդում է, որ Շարմազանովի խոսքով, կայացած Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: ԳՄ անդամները ներկայացրել են իրենց տեսակետերը`ընտրական գործընթացների վերաբերյալ: Խոսել են նաև խորհրդի ապագա նիստից, քննարկել են խորհրդի հին ու նոր անդամների կատարած աշխատանքները:

Վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ի ցուցակում լինել-չլինելու հարցը, ըստ Էդուարդ Շարմազանովի, հստակ չէ: Իրավաբանները դեռ կուսումնասիրեն`վարչապետը հնարավորություն ունի ընտրություններին մասնակցելու, թե`ոչ:

«Օրենքը թույլ տա՝ կլինի ցուցակում, թույլ չտա՝ չի լինի»:

Հունվարի 13-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հարցին՝ արդյոք պատրաստվում է ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում շարունակել զբաղեցնել պաշտոնը:

Նրա խոսքով՝ եթե իրենց թիմն արդյունավետ լինի, հակված են աշխատանքը շարունակելուն:

«Իսկ այսպես… Կմնամ ես վարչապետ, չեմ մնա՝ ձեզ ամենից շատ դա՞ է անհանգստացնում»,- հարցրել է Կարապետյանը: Լրագրողների դրական պատասխանից հետո նա հավելել է. «Այդ դեպքում ահա հասարակ և հստակ պատասխանը. եթե ես այդպիսի հնարավորություն ունենամ, եթե մենք արդյունավետ աշխատենք, ապա՝ այո, ես հակված եմ մնալ»,- նշելով, որ դեռ չգիտի՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինի, թե՝ ոչ: Նա նշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվի, եթե Հայաստանում ապրած իր օրերի քանակը չհամապատասխանի օրենսդրության պահանջին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---