Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկների լավագույն եռյակում

Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկների լավագույն եռյակում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներառվել է թիմից Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո լավագույն 20 տրանսֆերների ցուցակում, հայտնում է «Sputnik-Արմենիան» Sky Sports-ի վրա հղումով:

Երկրպագուների շրջանում հարցման արդյունքները ցույց են տվել, որ Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկների լավագույն եռյակում:

Առաջին տեղում Զլատան Իբրահիմովիչն է 2.600 ձայնով, երկրորդը` իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան 2.500 ձայնով, և երրորդը` Մխիթարյանն է 2.300 ձայնով:

Ալեքս Ֆերգյուսոնը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից 2013-ին ընտանեկան հանգամանքներով: Այժմ թիմը գլխավորում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---