Հայազգի դիմահարդարն ու դիզայները կներկայացնեն Վրաստանը Roma Fashion Week-ում20 հունվարի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի լավագույն դիմահարդարների, հագուստի և աքսեսուարների դիզայներների, մոդելների, ոճաբանների լավագույն բյութի թիմը, որի կազմում հայազգի երկու ներկայացուցիչ կա, կմասնակցի Roma Fashion Week-ին: Աշխարհի նորաձևության ամենահեղինակավոր իրադարձություններից մեկում Վրաստանը 16 մարդ կներկայացնի, այդ թվում դիմահարդար Ալեքս Ալեքսանյանը և աքսեսուրաների դիզայներ Մարի Էֆենջյանը, հայտնում է «Sputnik-Վրաստանը» Tbilisi Fashion Awards-ի հիմնադիր Սվետլանա Օհանի վրա հղումով: «Նրանք բոլորը կներկայացնեն Վրաստանը նորաձևության իտալական շաբաթում: Նրանք կմրցեն լավագույն մոդելի, դիզայների, դիմահարդարի, ոճաբանի կոչման համար: Մոդելները այդ միջոցառումից հետո շանս կունենան մասնակցելու Միլանի և Լոնդոնի նորաձևության շաբաթներին»,-ասել է Օհանը: Roma Fashion Week-ը տեղի կունենա ապրիլի 3-7-ը: Դա նշանակալի իրադարձություն է նորաձևության աշխարհում և միջազգային հարթակ, որտեղ արդեն հայտնի ոճաբաններն ու դիզայներները ցույց են տալիս իրենց վերջին գործերը: Դա նաև ներկայանալու լավ հնարավորություն է երիտասարդների համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |