Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանալու՝ անվտանգությունից ելնելով

Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպումը չի կայանալու՝ անվտանգությունից ելնելով

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:

Հանդիպումը նախատեսված էր անցկացնել փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից:

Ինքնաձիգով զինված ահաբեկիչն Ամանորի գիշերը գրոհել է Ստամբուլի Retina գիշերային ակումբը, որտեղ մոտ 700 այցելու է եղել: Ոճրագործին զոհ է գնացել 39 մարդ, ևս 69-ը ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ և վնասվածքներ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---