Հունվարյան weekend. Ջազ, մասսայական մարզումներ, ստենդ-ափ շոու և մեծ զեղչեր

Հունվարյան weekend. Ջազ, մասսայական մարզումներ, ստենդ-ափ շոու և մեծ զեղչեր

PanARMENIAN.Net - Իսկական, ցրտաշունչ և մեր երկրին ոչ հատուկ ձմեռը գրավել է Հայաստանը: Արևն այնքան վաղուց չի երևացել մայրաքաղաքում, որ երևանցիներն արդեն դրա մասին առասպելներ են պատմում:

Այնուամենայնիվ, PanARMENIAN.Net -ն առաջարկում է չհուսահատվել, սպասել ավելի պայծառ օրերի, իսկ մինչ այդ՝ հաղթահարել այս ցրտին տանը նստելու ցանկությունն ու հնարավորինս հետաքրքիր անցկացնել հետտոնական weekend-ը: Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում մի քանի տարբերակ հանգստյան օրերն առավել ուրախ ու տպավորիչ դարձնելու համար:

Քաղաքը ջազ է լսում

Հունվարի 21-ին Beer & Wine Mania ռեստորանում կկայանա ջազ երեկո, որի ընթացքում ելույթ կունենա Վահագն Հայրապետյան Ջազ Տրիոն, ինչպես նաև Նյու Յորքից Հայաստան ժամանած ջազի վարպետ Զեյդ Նասերը: Քառյակը կկատարի ոչ միայն ճանաչված և սիրված գործեր, այլ նաև նոր, հեղինակային կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերը պետք է ձեռք բերել նախապես:

Հունվարի 21-ին «Մեցցո» երաժշտական ակումբում փոփ և սուլ ժանրերի կատարումներով հանդես կգա Ռիմա Ֆարսյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Yans երաժշտական ակումբում հունվարի 21-ին ելույթ կունենա Մաշա Մնջոյանը՝ Imagine բենդի հետ համատեղ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 և 3000 դրամ:

Green Dragon Distillery-ում հունվարի 21-ին ելույթ կունենա New Quintet բենդը՝ մենակատար Աղվան Պապոյանի գլխավորությամբ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

«Կամի» երաժշտական ակումբում հունվարի 21-ին հանդես կգան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000 դրամ:

Հունվարի 22-ին Stop ակումբում ևս հնարավոր կլինի լսել Վահագն Հայրապետյան Ջազ Տրիոյի և Նյու Յորքից ժամանած ջազմեն Զեյդ Նասերի կատարումները: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմերի արժեքը՝ 2000, 3000 դրամ:

Հունվարի 22-ին «Էնոտեկա» գինու բարում կարելի է վայելել Արմեն Թութունջյանի (Չիկո) նոր տրիոյի ջազ կատարումները: Երեկոյի սկիզբը՝ 20:30-ին, մուտքավճարը՝ 2000 դրամ:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Դրսում ձյուն է ու սառնամանիք, բայց դա չպետք է կանգնեցնի իսկական մարզիկին: Մտածելով այդ մասին և շարունակելով «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի իրականացումը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխել է մասսայական մարզումները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx:

Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ: Մարզադահլիճը ջեռուցվում է (+17 աստիճան):

Հայկական ստենդ-ափ

Հունվարի 21-ին Stoyka փաբում կարող եք ներկա գտնվել Stand Up Yerevan-ի անդամների ստենդ-ափ ժանրի ելույթներին: Կազմակերպիչները խոստանում են հանդիսատեսին տրամադրել նաև «բաց խոսափողի» հնարավորություն՝ յուրաքանչյուր ցանկացող նույնպես կկարողանա ելույթ ունենալ երեկոյի ընթացքում: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00-ին, շոուն կշարունակվի մինչև 21:30, մուտքն անվճար է: Այնուհետև սպասվում է afterparty:

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Երեք իքս. Համաշխարհային տիրապետություն» (xXx: Return of Xander Cage), «Լա-Լա Լենդ» (La La Land), «Գիշերվա օրենքը» (Live by Night), «Ինչու՞ նա» (Why Him?), «Ծիր կաթինի ճանապարհով» (On the Milky Road), «Մարդասպանի կրեդոն» (Assassin’s Creed), «Մոնսթր թրաքերը» (Monster Trucks), «Ուղևորները» (Passengers), «Ձյունե թագուհին 3: Կրակ և սառույց» (Снежная королева 3: Огонь и лед), «Երեք դյուցազունները և Ծովի Արքան» (Три богатыря и Морской царь), «Վիկինգ» (Викинг):

Շոփինգ

Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող խանութ-սրահների մեծ մասում մեկնարկել են ձմեռային զեղչերը: Այդպես, մինչև 70% զեղչով աշուն-ձմեռ տեսականին կարող եք ձեռք բերել ZARA,‬ ‪‎Bershka,‬ ‪‎Pull & Bear,‬ ‎Oysho,‬ Jennyfer‬, Massimo Dutti‬, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, Garage, Suite Blanco, LaSenza, BIAYNI, Bossini, Wallis, GAP, TopShop, Celio, Promod, F&F, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Sali, Steve Madden, Crocs, Bata, Mango, Basic Center‬, Parfois‬, Premium One և այլ խանութներից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---