«Այսօրվանից երկիրը կրկին ձերն է». Թրամփը ստանձնել է նախագահի պարտավորությունները

«Այսօրվանից երկիրը կրկին ձերն է». Թրամփը ստանձնել է նախագահի պարտավորությունները

PanARMENIAN.Net - Միլիարդատեր, ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պարտավորությունները:

Երդմնակալության արարողությունից առաջ Թրամփն, ավանդույթի համաձայն, մասնակցել է Վաշինգթոնի Մայր տաճարում մատուցվող պատարագին:

Այնուհետև նա մեկնել է Սպիտակ տուն, ուր նրան ու նոր առաջին տիկին Մելանյային դիմավորեցին հեռացող նախագահ և առաջին տիկին Բարաք և Միշել Օբամաները:

Հանդիպումից հետո Թրամփը մեկնել է Կապիտոլիումի մոտ, որտեղ, համաձայն ավանդույթի, Թրամփը երդվել ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահի ներկայությամբ: Նրանից առաջ երդվել է փոխնախագահ Մայքլ Փենսը:

Նախագահի կարգավիճակում իր առաջին ճառում Թրամփը քննադատել է ամերիկյան ղեկավարությանն ու խոստացել վերադարձնել իշխանությունը ժողովրդին «Այսօրվանից սա ձեր երկիրն է», - նշել է նա՝ ընդգծելով, որ ժողովրդի կարծիքն այլևս երբեք չի անտեսվելու:

Երդմնակալության արարողությանը մասնակցել է մոտ 800 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---