Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Լոռու մարզի Օզունի ոլորանները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Օձուն-Ստեփանավան հատվածում, Մ-11 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է թույլ մառախուղ: Սյունիքի մարզի Մեղրի, Սիսիան և Գորիս քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---