Դինքի գործով 51 պաշտոնյա կհարցաքննվի՝ որպես վկա

Դինքի գործով 51 պաշտոնյա կհարցաքննվի՝ որպես վկա

PanARMENIAN.Net - Թուրքիայում ընթացող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը դատավորները նոր որոշում են կայացրել։

Թուրքական Demokrathaber կայքը հաղորդում է, որ դատարանի որոշմամբ սպանության գործով դատավարությանը որպես վկա կհարցաքննվի 51 պաշտոնյա։

Նշվում է, որ հիշյալ 51 հուգու մեջ է մտնում Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը։

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---