// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մինսկում ձերբակալված բլոգեր Լապշինը ներողություն է խնդրել Ալիևից

Մինսկում ձերբակալված բլոգեր Լապշինը ներողություն է խնդրել Ալիևից

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Մինսկում ԼՂ այցելության համար Բաքվի հարցումով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ստորագրել է «Ադրբեջանի նախագահին հասցեագրված ներողություն հայցող նամակը», հայտնում է «Sputnik-Արմենիան» ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

«Նամակում նա ներողություն է խնդրել իր գործողությունների համար, քանի որ դրանք կատարվել են չիմացության պատճառով: Նամակը վավերացրել է Բելառուսում Իսրայելի դեսպանության հյուպատոսը և այն Բաքվում դեսպանության միջոցով փոխանցվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին»,-ասել է Ռաչինսկայա-Սպիվակովան:

Նա հայտնել է նաև, որ Լապշինի մայրը, որն Իսրայելի քաղաքացի է և այնտեղ է բնակվում, խնդրել է Ադրբեջանի նախագահին ներում շնորհել իր որդուն և ուղարկել է այն Իսրայելի ԱԳՆ: Հյուպատոսը նշել է, որ Իսրայելի դիվանագիտական առաքելությունը համակարգում է գործողությունները ՌԴ դեսպանատան հետ, քանի որ Լապշինը նաև ՌԴ քաղաքացի է:

«Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է` մենք դեմ ենք բլոգերի արտահանձնմանը, մենք կարծում ենք, որ նա պետք է ազատ արձակվի»,-ասել է Ռաչինսկայա-Սպիվակովան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը աշխատում է Լապշինին աջակցություն ցուցաբերելու հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի նրան:

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։

Հունվարի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կաշխատի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ-ն ու Բելառուսը միութենական պետություն են` Լավրովն ասել է, որ Միութենական պետության շրջանակում երկու երկրների քաղաքացիների բոլոր իրավունքները հավասարեցված են առանց բացառության բոլոր ոլորտներում:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը