«Վեյկ ան Զեե». 6-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնի հետ

«Վեյկ ան Զեե». 6-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնի հետ

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 6-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ:

6 տուրի արդյունքներով Արոնյանը 3.5 միավորով կիսում է 4-6 տեղերը, առաջատարն է Ուելսի Սոն` 4.5 միավորով, 2-3 տեղերը կիսում են Կարլսենն ու Էլյանովը: Մրցաշարը 13 տուրից է բաղկացած:

Գերմրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---