«Թղթե տնակը» սերիալի 5-րդ եթերաշրջանը կմեկնարկի մայիսին (վիդեո)

«Թղթե տնակը» սերիալի 5-րդ եթերաշրջանը կմեկնարկի մայիսին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը` հունվարի 20-ին, Netflix-ը թողարկել է «Թղթե տնակը» («House of Cards») քաղաքական սերիալի 5-րդ եթերաշրջանի թիզերը: Քաղաքական դրամայի շարունակությունը կցուցադրվի մայիսի 30-ից, հայտնում է daily.afisha-ն:

«Թղթե տնակը» Netflix տեսածառայությունում առաջին անգամ ցուցադրվել է 2013-ին: Սերիալը BBC-ի համանուն շոուի ադապտացիան է, որի հիմքում Մայքլ Դոբսի վեպն է: 2015-ին սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուսի»: Գլխավոր դերակատարներն են Քևին Սփեյսին և Ռոբին Ռայթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---