Իտալիայում այլրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը. 16 զոհ կա21 հունվարի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Իտալական Վերոնայի մատույցներում վթարի է ենթարկվել և այրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, գրում է «Վեդոմոստին» ANSA-ի վրա հղումով: Զոհվել է 16 մարդ, 39-ը` վնասվածքներ է ստացել: ՃՏՊ-ի պատճառը ճշտվում է, ստուգվում են բոլոր վարկածները` տեխնիկայի խափանումից մինչև վարորդի վատ ինքնազգացողություն: Վթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Ավտոբուսում եղել է 55 մարդ, հիմնականում 14-18 տարեկան տղաներ: Դպրոցականները Հունգարիա էին վերադառնում Ֆրանսիայից հյուսիսային Իտալիայի տարածքով: Ավտոբուսը բախվել է էստակադայի հենասյանը և այրվել: Զոհվածների մարմիններն այրվածքների պատճառով դժվար կլինի նույնականացնել: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանց տեղափոխել են Հռոմի և Տրենոյի հիվանդանոցներ: Միլանից Վերոնա է ժամանել Հունգարիայի հյուպատոսը: Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, ավտոբուսում 2 վարորդ է եղել և 54 ուղևոր, ներառյալ մեծահասակներին, որոնք ուղեկցում էին խումբը: Սակայն, կան ենթադրություններ, որ իրականում ավտոբուսի սալոնում ավելի շատ մարդ է եղել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |