2016-ը՝ գրքի վերածննդի տարի. Բեսթսելերների ցանկն ըստ «Բուկինիստի»

2016-ը՝ գրքի վերածննդի տարի. Բեսթսելերների ցանկն ըստ «Բուկինիստի»

PanARMENIAN.Net - «Բուկինիստ» ընկերությունն ամփոփել է 2016 թվականը՝ այն գնահատելով որպես գրքի վերածննդի տարի:

«Այն առումով, որ վաղուց Հայաստանում գրքի համար հերթ չէին կանգնել, ինչպես դա եղավ «Գրքի գիշերը»: Լույս տեսան 3 գիրք, որոնք հեղափոխեցին հայկական գրքի շուկան»,-ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Նշվում է, որ 1000 օրինակ գիրք վաճառելը մեծ խնդիր էր դարձել տասնամյակ շարունակ, իսկ այս գրքերը սպառեցին տպաքանակը մի քանի ամսում. մարդիկ հերթ կանգնեցին այս գրքերի համար, սրանք ամենաշատը վաճառվեցին, բայց այդպես էլ չհայտնվեցին բեսթսելերների ցանկում` գեղարվեստական գրականություն չլինելու պատճառով:

Այսուհետև Հայաստանի ամենամեծ գրախանութների ցանցի՝ «Բուկինիստ»-ի հաշվետվության տվյալներով ամեն ամիս ընկերությունը ներկայացնելու է գեղարվեստական և ոչ գեղարվեստական բեսթսելերները:

Այսպես. տարվա ամենաշատ վաճառված գիրքը ամենամեծ ընդգրկումով ու ծավալով հայկական բիզնես գիրքն է՝ Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» -ը, որը վաճառքների թվով ռեկորդ սահմանեց «Բուկինիստ» գրախանութի պատմության մեջ: Միայն շնորհադեսի օրը գոյացած աննախադեպ հերթը արդեն վկայում էր գրքի հետագա հաջողության մասին:

«100 բիզնես գաղտնիքներ» գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարևորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարքեթինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերությունների քայլեր և այլն:

Գիրքը բաղկացած է 676 էջից և 100 թեմայից: Այս պահին գրքի տպաքանակը կրկին սպառվել է, վաճառքում կլինի փետրվարի 1-ից:

Բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանի «Չոր մարքեթինգ» գրքի շնորհանդեսին առաջատար կազմակերպությունների ղեկավարները՝ բարձր գնահատելով հեղինակի աշխատանքը, նշեցին, որ «Չոր մարքեթինգ»-ը շատ ընկերությունների օգնելու է հաջողություններ արձանագրել Հայաստանում, և այսօր արդեն գիրքը ուղեցույց է նրանց համար, ովքեր ուզում են ստարթափներ հիմնել:

Գրքում ներկայացված է մարքեթինգային 40 գործիք՝ գործարարների, մարքեթոլոգների, ձեռներեցների և նրանց համար, ովքեր պատրաստվում են նոր նախաձեռնություններ հիմնել:

Ըստ Վահրամ Միրաքյանի՝ վաղուց անցել են այն ժամանակները, երբ պետք է գիրք գրել և սպասել, թե երբ այն կվաճառվի. գիրքը ևս պրոդուկտ է, իսկ միայն պրոդուկտ արտադրելը բավական չէ, համապատասխան ինֆորմացիոն և մարքեթինգային քաղականություն է պետք վարել` վաճառք ունենալու համար:

Աշխարհահռչակ Dorling Kindersley հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որը հեղինակել է «Բուկինիստ» ընկերությունը, Հայաստանում ռեկորդային վաճառք գրանցեց: Հրատարակվել է 3000 օրինակ՝ նախատեսելով երեք տարում սպառել այն, բայց 700-ից ավելին սպառվեց միայն մեկ ամսում, և այս պահին վերահրատարակվում է հանրագիտարանի երկրորդ տպաքանակը:

Այս հանրագիտարանի առավելություններից մեկն այն է, որ նախատեսված է ընթերցողների լայն շերտի համար: Պատահական չէ, որ ընթերցողներն այս գրքի մասին խոսելիս սկսեցին գործածել «ընտանեկան հանրագիտարան» տերմինը:

Առաջին անգամ այս հանրագիտարանում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը, որի հեղինակը պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Մովսիսյանն է, իսկ «Տիեզերք» բաժնի խմբագիրը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Հանրագիտարանն աննախադեպ և ստույգ մանրամասներով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու, գիտության և պատմութան հրաշքները:

Հաշվի առնելով նման հաջողությունը՝ «Բուկինիստ» ընկերությունը, հրատարակել է նաև «Գիտելիքների հանրագիտարան» շարքի «Դինոզավրեր» և «Տիեզերք» գրքերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---