Արցախի նախագահ. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել բանակի բարձր մարտունակությունը

Արցախի նախագահ. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել բանակի բարձր մարտունակությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2016թ. արդյունքների ամփոփմանը եւ 2017թ. անելիքներին:

Երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու խնդիրները՝ 2016-ին իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով բավարար:

Սահակյանի խոսքով, 2016 թվականը ռազմաքաղաքական առումով եղել է շատ բարդ եւ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես Ապրիլյան քառօրյա պատերազմի տարի: «Այս պատերազմը ակնհայտորեն վեր հանեց ինչպես մի շարք հիմնարար զարգացումներ ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հարթություններում, այնպես էլ մեր անելիքները եւ անհրաժեշտ քայլերի իրականացումը նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար»,- ընդգծել է Սահակյանը:

Նախագահը նշել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու Արցախա ժողովրդի, ամբողջ հայության վճռականությունը, օրհասական պահերին միավորվելու ունակությունը եւ այն, որ Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---