Օհանյան. Երկրի բոլոր խնդիրների հիմքը կոռուպցիան, անարդարությունն ու անհավասարությունն են (վիդեո)

Օհանյան. Երկրի բոլոր խնդիրների հիմքը կոռուպցիան, անարդարությունն ու անհավասարությունն են

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է գալիք ընտրություններին ու Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Օհանյանը նախ նշել է, որ նախկինում ի պաշտոնե իրավասու չէր և չէր կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։

Ըստ նախկին նախարարի, Հայաստանում բանակը երկրի թերևս միակ հենարանն ու հավասարակշիռ, վստահելի ուժն է, որը, սակայն, ամուր թիկունքի կարիք ունի։ «Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել», - նշել է նա։

«Ինչպես բանակի որևէ կառույցում ոչ կանոնադրային հարաբերությունները խախտում են առողջ մթնոլորտը՝ բացասաբար անդրադառնալով ծառայության որակի վրա, այնպես էլ պետության մյուս ոլորտներում է: Այսօր մեր երկրում քաղաքականության, տնտեսության և հասարակության մեջ, կարելի է ասել, ոչ կանոնադրային հարաբերություններ են: Օրենքի առաջ անհավասարությունը, անարդարությունը, համատարած կողմնապահությունը և դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետևանքներով, հենց բոլոր խնդիրների հիմքն են», - ասել է նա։

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։ Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի մասին։ Սկսե՛նք վերջապես իրականացնել այդ երազանքները», - եզրափակել է Օհանյանը։

2017 թվականի ապրիլի 2–ին կայանալիք ընտրություններին դաշինքով են մասնակցելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և Արամ Գ. Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»: Սեյրան Օհանյանը, հնարավոր է, գլխավորի դաշինքի ցուցակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---