ՀՀ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

ՀՀ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն-Ալավերդի, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ մերկասառույց է:

Արարատի մարզում թույլ մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---