ՄԱԿ-ը մտադիր է մինչև հունվարի 26-ը վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը Դեյր Էզ Զոր

ՄԱԿ-ը մտադիր է մինչև հունվարի 26-ը վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը Դեյր Էզ Զոր

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը հուսով է մինչև հունվարի 26-ը վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը սիրիական Դեյր էզ Զոր քաղաքի` շրջափակման մեջ գտնվող շրջաններին:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերի կարգավորման վարչության փոխանցմամբ` այժմ անվտանգ վայր են փնտրում ուղեբեռը պարաշյուտների օգնությամբ ցած նետելու համար:

Կազմակերպությունը հումանիտար օգնության մատակարարումը Դեյր էզ Զոր դադարեցրել էր հունվարի 15-ին, երբ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վերահսկողության տակ էին առել քաղաքի օդանավակայանից 3 կմ հեռավորությամբ գտնվող գոտին, որտեղ էլ նետվում էին ուղեբեռերը:

Հաղորդվում է, որ գնդակոծությունների հետևանքով հունվարի 17-ից նշյալ շրջաններում մարդասիրական գործունեությունը դադարեցրել է նաև սիրիական կարմիր կիսալուսնի ընկերությունը:

ՄԱԿ-ի տվյալներով` Դեյր Էլ Զորի` կառավարության վերահսկողության տակ գտնվող հատվածը, որտեղ 93.500 մարդ է բնակվում, շրջափակման մեջ է գտնվում 2014 թվականից ի վեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---