Հայրիկյանի կուսակցությունը միանում է Օհանյանի և Օսկանյանի դաշինքին23 հունվարի 2017 - 09:37 AMT PanARMENIAN.Net - ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Օսկանյանի ու Արամ Սարգսյանի կազմած դաշինքին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «ԱԻՄ-ն իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ, 2 դեմ) միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան և Վարդան ՕՍկանյան գործիչների անունով հանրությանը հայտնի նախընտրական համագործակցությանը»,- գրել է Հայրիկյանը: Նա նշել է. որ հունվարի 22-ի ժամը 15։50-ի դրությամբ կողմ են արտահայտվել՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի հետևյալ անդամները՝ Արկադի Վարդանյան (ՆԽ նախագահ), Պարույր Հայրիկյան, Սուսաննա Գրիգորյան, Սուսաննա Ավագյան, Աշոտ Վարդանյան, Էմմա Շաշիկյան, Գագիկ Սարուխանյան, Կարինե Ստեփանյան, Կարէեն Բարսեղյան, Գառնիկ Ներսիսյան, Աննման Խաչատրյան, Երվանդ Փահլևանյան, Սիրանուշ Չիբուխչյան, Հայկ Բաղդասարյան, Մանյա Այվազյան, Գաբրիել Տեր-Կարապետյան, Սամսոն Սարդարյան, ինչպես նաև ՆԽ փոխարինող անդամներ՝ Միտուշ Մարգարեան, Վարդան Բաղդասարեան, Սմբատ Մուղդուսեն, Իւրայ Յակոբեան, Նազիկ Ղազինեան, Հասմիկ Խալիկյան, Վարդուշ Բոտոյան և Անուշ ու Վահան Հարությունյաններ։ Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Ավագյանն ու Վահան Լուլուկյանը։ Հայրիկյանը նաև տեղեկացրել է, որ որոշ անդամներ զուտ տեխնիկական պատճառներով դեռևս չեն մասնակցել քվեարկությանը: «ԱԻՄ-ը նշված համագործակցության չորրորդ կուսակցություն-գործընկերն է»,- գրել է ԱԻՄ առաջնորդը: 2017 թվականի ապրիլի 2–ին կայանալիք ընտրություններին դաշինքով են մասնակցելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և Արամ Գ. Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»: Սեյրան Օհանյանը, հնարավոր է, գլխավորի դաշինքի ցուցակը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |